Սիրիայի տարբեր շրջաններում շարունակվում է պայքարը զինյալների դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Քաֆր Համրա շրջանում կառավարական ուժերի դեմ պայքարում զինյալները մեծ կորուստներ են կրել: Հալեպի մոտակայքում գտնվող Ադնան գյուղում ոչնչացվել են զինյալների մեքենաները եւ խմբավորման հայտնի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Բուսթան Կասր թաղամասում Սուքքար մզկիթի եւ դպրոցի մոտակայքում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել` մեծ վնասներ հասցնելով նրանց:Զինյալների դեմ բախումները շարունակվում են Հոմսի, Համայի եւ Դարաայի շրջաններում:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին Սիրիայի տարածքում 180 մարդ է զոհվել, մեծ մասամբ Դամասկոսի գյուղերում, Հալեպում Իդլեբում:
Հոկտեմբերի 9-ին տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի ընդդիամդիրները վերահսկողություն են սահմանել Իդլեբի Մաարա ան Նուման գյուղաքաղաքում: Դրան զուգահեռ սիրիական բանակը Հոմսի Խալիդիա թաղամասում վերականգնել են անվտանգությունը` մաքրելով թաղամասը զինյալներից: