Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զաբլադանի շրջանում պայթյուն է տեղի ունեցել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթյունի հետեւանքով մարդիկ են վիրավորվել, վնասվել են մոտակայքում գտնվող մեքենաները: Ավելի մանրամասն տեղեկություններ տեղի ունեցածի վերաբերյալ դեռեւս չեն հաղորդվում:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Դամասկոսի մոտակայքում հոկտեմբերի 9-ի գիշերը եւս երկու պայթյուններ են տեղի ունեցել: Իսլամիստական ան Նուսրա խմբավորումն իր վրա է վերցրել տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Պայթյունները տեղի են ունեցել Դամասկոսի մոտակայքում գտնվող Հարասթա գյուղի հետախուզության շենքի մոտ. տասնյակ մարդիկ են զոհվել:
Իսկ հոկտեմբերի 9-ի առավոտյան հարավային թաղամասերում` Կադամում, Աասալիում, Նահր Աաշիայում եւ Թադամունում նախորդ օրվա կռիվներից հետո ավելի հանգիստ է եղել:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: