Հայաստանին անհրաժեշտ են տուրիզմի զարգացման մասնագետներ. ռուս զբոսաշրջագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տուրիզմը կզարգանա այն դեպքում, եթե տուրօպերատորները հաճախակի մասնակցեն միջազգային ցուցահանդեսների կամ Հայաստան եկած զբոսաշրջիկներից ու օպերատորներից շատ բան սովորեն: Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեցՌուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պրոռեկտոր Յուրի Լագուսևը:

Նա վստահեցրեց, որ նույնիսկ Ռուսաստանը, որ այդքան հզոր պետություն է, տուրիզմի ոլորտում ունի խնդիրներ: «Մեզ մոտ ևս խնդիրներ կան ճանապարհների եւ էկոլոգիայի հետ կապված, խնդիրներ են առաջացնում նաև ցուցանակները: Այսինքն` նույն խնդիրները, որոնք Հայաստանում են առկա: Ռուսաստանը նույնպես ներքին տուրիզմը զարգացնելու խնդիր ունի»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ ասաց Լագուսևը:

Հայաստանն ունի տարբեր ծրագրեր` կապված պատմաճանաչողական, գյուղական, սպորտային տուրիզմի հետ: Հետագայում էլի ծրագրեր կլինեն`զարգացնելու սպորտային տուրիզմը: «Ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում տուրիզմը զարգանա: Եթե դիտակետից նայում ենք Գորիսին, շատ գեղեցիկ է, բայց ուշադիր նայելով հասկանում ենք, որ շատ կեղտոտ է»,-ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանող, գիտաշխատող Էդգար Նավասարդյանը:

Տեսարժան վայրերի աղտոտվածությունն ու անխնամ վիճակն, ըստ նրա, թողնում է իր ազդեցությունն այդ ոլորտում:

Յուրի Լագուսևը կարծում է, որ այս բնագավառում առկա խնդիրների հիմնովին վերացման համար Հայաստանին անհրաժեշտ է պատրաստել տուրիզմի զարգացման մասնագետներ:

Տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի համագործակցության արդյունքում Հայաստանում առաջին անգամ կայացավ գիտազբոսարշավ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին:

«Գիտարշավի մեկնարկը տրվեց Երևանից: Խումբն անցավ 1600 կմ ճանապարհ, որի ընթացքում փորձում էինք հասկանալ, թե ինչ տուրիստական արտադրանք կարելի է ստեղծել, ինչ խոչընդոտներ կան տուրիզմի զարգացման համար: Ճանապարհը եղել է Գյումրի-Դիլիջան, Սևան-Սելիմ-Գորիս-Կապան-Մեղրի ուղղությամբ: Եղել են նաև քայլարշավներ տարբեր շրջաններում, փորձի փոխանակում հայկական և ռուսական թիմերի միջև,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ ասաց Նավասարդյանը` հավելելով, որ կրթությունն ու դաստիարակությունը ևս ազդեցիկ գործոն կարող են լինել զբոսաշրջության զարգացման համար:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը