Միջազգային

Սիրիայի տարածքում զինված խմբավորումները զգալի կորուստներ են կրել

2 րոպեի ընթերցում

Սիրիայի տարածքում զինված խմբավորումները զգալի կորուստներ են կրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի արեւելյան հատվածում գտնվող Ղուտայի շրջանի Դեր ալ Աասաֆիր գյուղում հոկտեմբերի 9-ին զինված ուժերը ձերբակալել են զինված խմբավորումների վտանգավոր ղեկավարներից Մուհամմադ Յասին առ Ռիֆաային եւ խմբավորման մի քանի անդամների:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի զինված ուժերը շարունակում են Հալեպի թաղամասերում հետապնդել զինված խմբավորումներին: Դաուար աշ Շաար եւ Մրջե թաղամասերում հայտնաբերվել եւ ոչնչացվել են զինյալների զենքերով լի մեքենաները:

Բնակիչների հետ համագործակցության շրջանակներում սիրիական բանակը Աասան գյուղըմաքրել է զինյալներից:Հալեպի Սուքքարի թաղամասում ձերբակալվել են զինված խմբավորման անդամներ եւ Համզա մզկիթի մոտ ոչնչացվել է նրանց մեքենան:

Բախումները զինյալների դեմ շարունակվել են նաեւ Սիրիայի այլ տարածքներում: Հոմսի ալ Կսեյրայի մոտակայքում գտնվող ազ Զիարաա գյուղում զինծառայողները առգրավել են տարբեր տեսակի զնեքեր, այդ թվում` իսրայելական արտադրության:Բախումների հետեւանքով տասնյակ զինյալներ են ոչնչացվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Դամասկոսի մոտակայքում հոկտմբերի 8-ի երեկոյան երկու պայթյուն է տեղի ունեցել Ջոբար թաղամասում եւ մյուսը Հարասթա գյուղում: Տեղեկություններ կան որ հոկտեմբերի 8-ի Սիրիայի տարբեր շրջաններում 170 մարդ է զոհվել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում