Հայաշատ Հալեպում իրավիճակը վերջին երկու օրերին հանգիստ է. Ժիրայր Ռեյիսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում իրավիճակը հոկտեմբերի 8-ին եւ այսօր առավոտյան բավական հանգիստ է, մտահոգիչ դեպքեր չեն գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ ընդհանուր առմամբ, քաղաքում կայուն իրավիճակ է:Հալեպի ծայրամասերում բախումներ կան, սակայն կենտրոնական թաղամասերում, ինչպես նաեւ քրիստոնեական եւ հայկական թաղմասերում կրակոցների ձայներ չեն լսվում եւ կարծես իրավիճակը բարելավվում է:«Հուսանք, որ այսպես էլ կշարունակվի եւ իրավիճակը գնալով կլավանա»,- նշեց Ռեյիսյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ Բուսթան Բաշա թաղամասում գտնվող հայկական ծերանոցի շենքը վնասվել էր եւ, անվտանգության նկատառումներից ելնելով, այն ավելի ապահով վայր է տեղափոխվել:Անդրադառնալով հայկական դպրոցների բացվելուն, մամլո խոսնակը նշեց, որ թեպետ դպրոցները պատրաստ են ընդունել աշակերտներին, սակայն ապահովության համար դեռեւս չեն բացվել:

Մայրաքաղաք Դամասկոսում եւս իրավիճակը հանգիստ է: Բախումները մերթ ընդ մերթ շարունակվում են ծայրամասերում:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը