Յուրա Մովսիսյանը Հայաստանի եւ Իտալիայի հավաքականների հնարավորությունները հավասար է գնահատում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չմասնակցեց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Իտալիայի հետ խաղին ընդառաջ «բաց» մարզմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այնուհանդերձ, Յուրա Մովսիսյանը մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին.

-Արդյո՞ք Ձեր խաղի որակի վրա ազդեցություն թողնում էայն փաստը, որ դուք Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում գլխավորում եք ռմբարկուների ցուցակը:

-Իհարկե օգնում է, քանի որ այն ավելի շատ վստահություն է տալիս, օգնում ավելի լավացնել խաղիս որակը:

-Ուսումնասիրե՞լ եք մրցակցի խաղը:

-Իտալիայի հավաքականի ցանկացած հանդիպում, ինչպես նաեւ թե «Յուվենտուս»-ի, թե «Միլան»-ի, եւ թե «Ինտեր»-ի հանդիպումներին նույնպես հետեւում եմ:

-Արդյոք, իսկապես ցանկանում եք մնալ «Կրասնոդար»-ում:

-Ես չեմ ասել թե կմնամ կամ կհետաձգեմ պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ, քանի որ ես դեռ մեկուկես տարվա պայմանագիր ունեմ կնքած: Եւ այս պահի դրությամբ ոչ մի որոշում չունեմ ընդունած: Դեռեւս սպասում եմ ակումբի հնարավոր առաջարկին:

-Ինչպե՞ս են մեր հնարավորությունները Իտալիայի հավաքականի դեմ խաղում:

-Եթե հաշվի առնենք, որ խաղալու ենք տանը, ապա հնարավորություններ կան: Հուսով եմ, որ մարզադաշտը լեցուն կլինի, այն մեզ օգնում է: Ես հավասար եմ գնահատում հնարավորությունները:

-Ո՞ւմ կառանձնացնեք մրցակցի թիմի կազմում:

-Բոլորին: Իսկ անհատապես չենք կարող անտեսել Բալոտելիին, Պիրլոյին եւ Բուֆոնին:

-Ի՞նչ կասեք հավաքականում առկա կադրային խնդիրների մասին:

-Բոլորին համար ջրի պես պարզ է, որ այն ֆուտբոլիստները, ովքեր բացակայելու են այս խաղին, շատ մեծ դեր ունեն հավաքականում: Բայց միեւնույն ժամանակ այժմ հնարավորություն է տրվում մյուսներին, որպիսի նրանք էլ կարողանան ապացուցեն, որ արժանի են հավաքականի մարզաշապիկը կրելու:

-Սարգիս Հովսեփյանի բացակայությունը ինչպե՞ս կանդրադառնա թիմի խաղի վրա:

-Դժվար կլինի, անխոս: Տարբերություն զգացնել կտա, բայց մենք ամեն ինչ կանենք: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որպիսի նրա բացակայությունը չզգացվի:

Հայերեն Русский

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես