Տարածաշրջանային

Թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են քրդական ճամբարները

1 րոպեի ընթերցում

Թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են քրդական ճամբարները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Քրդական բանվորական կուսակցության` Հյուսիսային Իրաքում գտնվող ճամբարները: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով SamanYoluHaber.com-ը:

Գործողությունն իրականացրել են Դիարբեքիրի երկրորդ օդուժի հրամանատարության 12-ից ավելի F-16 ռազմական ինքնաթիռները: Թուրքական կողմի տեղեկացմամբ` իրենց նման քայլի պատճառը ստացված հետախուզական տվյալներն են եղել: Գործողության ժամանակ ռմբակոծվել են Քանդիլ և Զափ լեռների վրա գտնվող չորս տարբեր ռազմաբազաներ: Թուրքական կայքի փոխանցմամբ` ռազմական ինքնաթիռները հրետանակոծել են Քրդական բանվորական կուսակցության գլխավոր ճամբարները, որտեղ այդ ժամանակ գտնվել են նաև քուրդ առաջնորդներ Մուրադ Քարայըլանը, Ջեմիլ Բայըքը և Դուրան Քալքանը: Մարդկային կորուստների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում