Միջազգային

Հալեպի հայաշատ թաղամասերում ցնցումներ չեն գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում ցնցումներ չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերում թեպետ լարվածություն է նկատվում, այնուամենայնիվ, իրավիճակը փոքր-ինչ հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ սիրիահայ համայնքի ներկայացուցչից: Հալեպի որոշ թաղամասերում բախումները շարունակվում են, սակայն, բարեբախտաբար, իրավիճակի մեծ փոփոխություններ մինչ այս պահը տեղի չեն ունեցել:

Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա այնտեղ եւս ցնցումներ չեն եղել, բախումները շարունակվում են ծայրամասերում: Քաղաքը ցնցվել էր հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած պայթյունից: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել էր, որ Դամասկոսի Խալիդ բն ալ Ուալիդ փողոցում գտնվող ոստիկանական ընդհանուր գերատեսչության շենքի մոտակայքում ականապատ մեքենա էր պայթել, որի հետեւանքով մեկ աշխատակից զոհվել է, եւս 7-ը վիրավորվել: Պայթյունի հետեւանքով մի քանի մեքենաներ էին այրվել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զինված ուժերը Դամակսոսի մոտակայքում գտնվող Կուդսիա եւ Համա շրջանները մաքրել են զինյալներից եւ հայտարարել անվտանգ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում