Միջազգային

Հալեպի հայկական ծերանոցը տեղափոխվել է ապահով վայր

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական ծերանոցը տեղափոխվել է ապահով վայր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի Ազգային իշխանության, Հալեպի երեքհայհամայնքապետերի համաձայնությամբ եւ Բերիո թեմի առաջնորդ Շահան եպս. Սարգսյանի կարգադրությամբ Հալեպի հայկական ծերանոցը տեղափոխվել է ավելի ապահով վայր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին«Ազդակ»-ին տեղեկացրել էՀալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:«Հաշվի առնելով Բուսթան Բաշա թաղամասում տեղի ունեցող բախումները եւ այնտեղ գտնվող ծերանոցի վտանգավոր դիրքը` որոշում է կայացվել այն տեղափոխել»,- նշել է Ռեյիսյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ երկու օրերի ընթացքում մարդկային կորուստներ չեն արձանագրվել, սակայն ժողովուրդը նախազգուշական միջոցառումների է դիմում վտանգը նվազագույնին հասցնելու նպատակով:

Ինչ վերաբերում է Դամասկոսի իրավիճակին, ապա սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դամասկոսի Խալիդ բն ալ Ուալիդ փողոցում գտնվող ոստիկանական ընդհանուր գերատեսչության շենքի մոտակայքում ականապատ մեքենա է պայթել, որի հետեւանքով մեկ աշխատակից զոհվել է, կան նաեւ վիրավորներ: Պայթյունի հետեւանքով մի քանի մեքենաներ են այրվել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում