Ֆուտբոլ

Հայաստան-Իտալիա խաղից առաջ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա հայկական հավաքականի «բաց» մարզումը

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Իտալիա խաղից առաջ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա հայկական  հավաքականի «բաց» մարզումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի 8-ից մեկնարկող 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հոկտեմբերի 8-ից` ժամը 18:00-ից, Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հոկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որին կարող են ներկա լինել միայն Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողները: Մարզումից հետո` ժամը 20:30-21:00-ն, լրագրողներին հնարավորություն կտրվի զրուցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Հոկտեմբերի 9-11-ը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «փակ» մարզումներ:

Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին` ժամը 21:00-ին, «Հրազդան» մարզադաշտում:Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին` Երեւանի ժամանակով 18:00-ին, չարտերային չվերթով կժամանի Հայաստան:Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Հայաստանում լրագրողների հետ կհանդիպի հոկտեմբերի 11-ին, նույն օրը կկայանա նաեւ ֆուտբոլիստների «բաց» մարզումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում