Ֆուտբոլ

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

3 րոպեի ընթերցում

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից սկսում է 2014թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը հոկտեմբերի 8-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի ավարտից հետո ֆուտբոլիստների հրապարակվող կազմը հնարավոր է համալրվի եւս մեկ ֆուտբոլիստով: Վարդան Մինասյանը տեղեկացրել է նաեւ, որ այս անգամ հավաքականի կազմում չեն լինի Սարգիս Հովսեփյանը, ով հրաժեշտ է տվել «մեծ» ֆուտբոլին, Մարկոս Պիզելին եւ Գևորգ Ղազարյանը, ովքեր ունեն կարգապահական տույժեր: Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշել է նաեւ, որ հավաքականից կբացակայի Լևոն Հայրապետյանը, ով վնասվածք ունի:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Միկա»

Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան

Հրայր Մկոյան, «Շիրակ»

Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան

Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա

Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

Էդգար Մալաքյան, «Վիկտորիա», Պլզեն, Չեխիա

Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում