Ֆուտբոլ

Հայաստան-Իտալիա խաղից առաջ երկրպագուները Մյասնիկյանի արձանի մոտից երթի դուրս կգան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Իտալիա խաղից առաջ երկրպագուները Մյասնիկյանի արձանի մոտից երթի դուրս կգան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղից առաջ «Հայկական առաջին ճակատ» երկրպագուների ակումբը կոչ է հղել բոլոր երկրպագուներին:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՖԱՖ-ի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասվում է. «Հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ:

Քանի որ այս անգամ խաղը տեղի է ունենալու «Հրազդան» մարզադաշտում, հետևաբար փոխվել է նաև հավաքատեղին ու երթուղին: Հոկտեմբերի 12-ին` ժամը 18:00-ին, հավաքվում ենք քաղաքապետարանի մոտ գտնվող Մյասնիկյանի հրապարակում` Մյասնիկյանի արձանի մոտ: Բոլորիդ կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:

Երթը կընթանա Մյասնիկյանի արձան-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-«Հրազդան» մարզադաշտ ճանապարհով: Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով»:

Հայաստան-Իտալիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը կկայանա Երեւանի ժամանակով 21:00-ին: Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին` Երեւանի ժամանակով 18:00-ին, չարտերային չվերթով կժամանի Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում