Դամասկոսի մոտակայքում եւ թուրք-սիրիական սահմանին բախումները թեժանում են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բախումները Դամասկոսի մոտակայքում գտնվող Կուդսիա շրջանում շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանակը քաղաքացիներին խորհուրդ է տվել ավելի ապահով վայրեր տեղափոխվել հնարավոր կորուստներից խուսափելու համար: Արդյունքում մեծ թվով բնակիչներ տեղափոխվել են Դամասկոս եւ մոտակա գյուղեր: Աղբյուրը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ի առավոտյան Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել:
Բախումները շարունակվում են նաեւ Թուրքիայի սահմանի մոտ գտվող Ռակկայի շրջանի սիրիական գյուղերում:
Հոկտեմբերի 4-ին Դամասկոսի Զաքիա գյուղաքաղաքում տեղի ունեցած բախումներից հետո իրավիճակն ավելի հանգիստ է: Բախումներ տեղի են ունեցել նաեւ Դումա, Զամալքա, Համա, Մասրաբա շրջաններում:
Ֆեյսբուքյան էջերից տեղեկացանք, որ զինյալները պատրաստվում են Թուրքիայի սահմանակից Հասաքե սիրիական քաղաքի համարպայքար սկսել:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: