Միջազգային

Սիրիայի տարբեր շրջաններում բախումներն ակտիվացել են

1 րոպեի ընթերցում

Սիրիայի տարբեր շրջաններում բախումներն ակտիվացել են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները մեծ թվով զենքեր եւ հաղորդակցության միջոցներ են առգրավել Համայի մոտակայքում գտնվող Սալմիա գյուղում:Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված ուժերին հաջողվել է ազատել Դամասկոսի Կուդսիա գյուղում առեւանգված ութ քաղաքացիներին: Բացի դրանից, զինված ուժերն ազատել են հինգ օր առաջ առեւանգված եւս երկու, ապա երեք քաղաքացիների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատավամիջոցները, Սիրիայի զինված ուժերը բախումներ են ունեցել «Ազատ բանակի» ադամների հետ Թուրքիայի սահմանի մոտակայքում` Սիրիայի հյուսիսային Այն ալ Արաբ, Այն ալ Աայիս գյուղերում:Սիրիական բանակը Հալեպի Սուլեյման Հալաբի շրջանը զինյալներից մաքրելուց հետո հայտարարել է անվտանգ: Ոչնչացվել են զինյալների յոթ մեքենաներ: Բախումները շարունակվում են Հոմսի, Դեր Զորի, Դարաայի եւ Համայի շրջաններում, որտեղ մեծ թվով զինյալներ են ոչնչացվել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում