Միջազգային

Դամասկոսը Մոսկվային հավաստիացրել է, որ Թուրքիայի սահմանին տեղի ունեցածը դժբախտ պատահար է

2 րոպեի ընթերցում

Դամասկոսը Մոսկվային հավաստիացրել է, որ Թուրքիայի սահմանին տեղի ունեցածը դժբախտ պատահար է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊաշտոնականԴամասկոսը Մոսկվային հավաստիացրել է, որ թուրք-սիրիական սահմանին նախօրեին տեղի ունեցածը` դժբախտ պատահար է: Սիրիական կողմը պաշտոնական Մոսկվային փոխանցել է նաեւ, որ հնարավոր ամեն ինչ կանեն` նման դեպքերը չկրկնվելու համար:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Իսլամաբադում հայտարարել էՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:«Կարծում ենք` չափազանց կարեւոր է, որ Դամասկոսն այդ մասին հայտարարի»,- նշել է ՌԴ գլխավոր դիվանագետը:

Թուրք-սիրիական սահմանի մոտակայքում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը Դամասկոսն չի շտապում իր վրա վերցնել: Սիրիայի տեղեկատվության նախարարը հայտնել է, որ սիրիական իշխանություններն այժմ փորձում են պարզել` որտեղի՞ց եւ ո՞ւմ կողմից է իրականացվել այդ պայթյունը:

Միջադեպի կապակցությամբ ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է անցկացրել Բրյուսելում` քննադատելով Սիրիայի արարքը եւ Թուրքիային խոստացել է աջակցություն ցուցաբերել նոր ագրեսիայի դրսեւորման դեպքում:

Հոկտեմբերի 3-ինՍիրիայի` Թուրքիայի հետ սահմանակից Ռաքքա քաղաքին կից Թել Աբյադ անցակետը գրոհայիններից մաքրելու նպատակով անցկացվող գործողությունների ժամանակ` Սիրիայի անվտանգության ուժերի արձակված արկը թյուրիցամաբար ընկել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Աքչաքալա գյուղի մի տան վրա: Արկի պայթյունից զոհվել էին տանտիրուհին եւ նրա չորս զավակները, եւս 9-ը մարդ վիրավորվել էին:Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ալ Զաբին պաշտոնապես ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին եւ թուրք ժողովրդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում