Միջազգային

Լավրովը Թուրքիային եւ Սիրիային կոչ է արել անմիջապես կապ հաստատել միմյանց հետ

2 րոպեի ընթերցում

Լավրովը Թուրքիային եւ Սիրիային կոչ է արել անմիջապես կապ հաստատել միմյանց հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի եւ Թուրքիայի իշխանությունները պետք է ուղիղ կապ հաստատեն միմյանց հետ: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որԴամասկոսը չպետք է թույլ տա նոր բախումներ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները,Լավրովը նաեւ ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ը չի քննադատել Սիրիայում նոր ահաբեկչական գործողությունների վերսկսկումը:

Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին հայտնել է, որ սիրիական բանակի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են իրենց համար եւ մտադիր է խորհրդարանից հավանություն ստանալ թուրքական ուժերը սահմանի մոտ տեղակայելու համար: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինը Twitter-ի իր էջում նշել է, որ Թուրքիան չի ցանկանում պատերազմել Սիրիայի հետ, սակայն կպահպանի իր սահմանները:

Հոկտեմբերի 3-ինՍիրիայի` Թուրքիայի հետ սահմանակից Ռաքքա քաղաքին կից Թել Աբյադ անցակետը գրոհայիններից մաքրելու նպատակով անցկացվող գործողությունների ժամանակ` Սիրիայի անվտանգության ուժերի արձակված արկը թյուրիցամաբար ընկել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Աքչաքալա գյուղի մի տան վրա: Արկի պայթյունից զոհվել էին տանտիրուհին եւ նրա չորս զավակները, եւս 9-ը մարդ վիրավորվել էին:Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ալ Զաբին պաշտոնապես ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին եւ թուրք ժողովրդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում