Սիրիայի նախկին վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը` օգնել ընդդիմությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մերժել էընդդիմադիրների հետ երկխոսություն սկսելու մասիներկրի պաշտոնյաների առաջարկը:
Այս մասին հաղորդում է հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները:
Հիջաբի խոսքով` Սիրիայի փոխնախագահ Ֆարուկ ալ Շարաայը եւ բարձրաստիճան այլպաշտոնյաներ փորձել են համոզել Բաշար ալ Ասադին ընդդիմության հետ խաղաղ բանակցություններ սկսել: Սակայն նրանց ջանքերն ընդհատվել են Դամասկոսում տեղի ունեցած մեծ ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվել են Պաշտպանության նախարարը եւ նրա տեղակալը:
Ռիյադը նաեւ կոչ է արել համաշխարհային հանրությանը` բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել ընդդիմությանը:
«Բաշար Ասադի իշխանությունը միայն ժամանակ է շահում` բանակցություններ վարելով ՄԱԿ-ի միջնորդների հետ: Որեւէ խաղաղ որոշում ճգնաժամը լուծելու համար չի լինելու»,- նշել է նախկին վարչապետը:
Արդեն հայտնի է, որ Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը 2012թ.-ի օգոստոսին փախուստի է դիմել Հորդանան:
Իրենց հերթին Սիրիայի իշխանությունները բազմիցս նշել են, որ պատրաստ են խաղաղ բանակցություններ սկսել ընդդիմության հետ եւ պնդել են, թե ընդդիմությունն է մերժել այդ առաջարկը:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: