Միջազգային

Հալեպում պայթյունների հետեւանքով զոհերի մեծամասնությունը զինծառայողներ են

2 րոպեի ընթերցում

 Հալեպում պայթյունների հետեւանքով զոհերի մեծամասնությունը զինծառայողներ են

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հոկտեմբերի 3-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների հետեւանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, վիրավորվել` 90-ը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ara.reuters.com-ը: Մինչդեռ սիրիական Սանա գործակալությունը տեղեկացնում է 27 զոհի եւ 72 վիրավորի մասին:

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ զոհվածների մեծամասնությունը զինծառայողներ են: Տեղեկություններ կան, որ «Ջաբահաթ ան Նասրա» եւ «Մեջլիս աս Սուրի» խմբավորումներն իրենց վրա են վերցրել պայթյունների պատասխանատվությունը:

Զոհվածների ինքնությունները դեռեւս չեն պարզվել, եւ տեղեկություններ չկան` արդյոք տուժածների թվում հայեր կան, թե ոչ:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Սիրիայի «Ազատ բանակը» հաղորդել է Դամասկոսի Ղուտա շրջանում կառավարական ուժերին պատկանող ուղղաթիռի ընկնելու մասին:

«Աշ Շարկ ալ Աուսատ» թերթը նշել է, որ «Ազատ բանակի» ղեկավար Ռիյադ Ասադը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ձերբակալվել է եւ գտնվում է կառավարական ուժերի ձեռքում: Նա նաեւ ավելացրել է, որ նախկինի նման ղեկավարում է «Ազատ բանակը»:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում