Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 11 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

1 րոպեի ընթերցում

 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 11 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 11 հորիզոնականով զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականն ունի 503 միավոր եւ 53-րդ տեղից իջել է 64-րդ հորիզոնական: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեզ հետ նույն խմբում հայտնված Իտալիայի հավաքականը 8-րդ տեղում է, Չեխիան` 22-րդ, Մալթան` 153-րդ, Դանիան` 18-րդ, իսկ Բուլղարիան` 55-րդ հորիզոնականում:

ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակը գլխավորում է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Երկրորդ տեղում Գերմանիայի ընտրանին է, եռյակը եզրափակում է Պորտուգալիայի հավաքականը:

ՖԻՖԱ-ի հաջորդ վարկանշային աղյուսակը կհրապարակվի նոյեմբերի 7-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում