Միջազգային

Հալեպում պայթյուններից զոհերի թիվը գերազանցել է երեք տասնյակը

1 րոպեի ընթերցում

Հալեպում պայթյուններից զոհերի թիվը գերազանցել է երեք տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում տեղի ունեցած խոշոր պայթյունների հետեւանքով զոհերի թիվն ավելացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, երեք պայթուններից 31 մարդ է զոհվել եւ տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են: Հոկտեմբերի 3-ի առավոտյաներեք ականապատված մեքենաներից երկուսը պայթել են «Սիյահի» հյուրանոցի մոտակայքում. բացի մարդկային զոհերից,մեծ նյութական վնասներ են հասցվել նաեւ շրջակայքի շինություններին:

Պայթյուններին հաջորդել են նաեւ զինյալների կողմից արձակված կրակոցները: Երրորդ ականապատված մեքենան պայթեցրել է մահապարտ-ահաբեկիչը` Թաջմիլ Մշարկա շրջանում, որի հետեւանքով եւս մարդիկ են զոհվել: Պայթյունները տեղի են ունեցել կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող հատվածում։ Զոհվածների ինքնությունները դեռեւս պարզված չեն, եւ տեղեկություններ չկան` արդյո՞ք տուժածների թվում հայեր կան, թե ոչ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում