Հալեպի օդանավակայանի ճանապարհին հայ երիտասարդ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի օդանավակայանից քաղաք ուղեւորվելու ճանապարհին հոկտեմբերի 2-ի կեսօրին հայ երիտասարդ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ կրակ է բացվել օդանավակայանից Հալեպ ուղեւորվող երեք ավտոմեքենաների ուղղությամբ: Հայ երիտասարդն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, այժմ բժիշկների հսկողության տակ է. Ռեյիսյանի փոխանցմամբ, նրավիճակն այլեւս մտագոհիչ չէ:

Նմանատիպ դեպք գրանցվել էր նաեւսեպտեմբերի 11-ի երեկոյան`«Սիրիական ավիաուղիներ»-ի իրականացրած Երեւան-Հալեպ չվերթով Հալեպ մեկնած մեր հայրենակիցների հետ, երբ շուրջ տասը մեքենաներից բաղկացած շարասյունն օդանավակայանի երկրորդական ճանապարհին սիրիական «Ազատ բանակի» կրակահերթի տակ էր հայտնվել: Միջադեպի հետեւանքովզոհվել էին Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող ընդհանուր վիճակին, ապա մամլո խոսնակի խոսքով` հոկտեմբերի 3-ի առավոտյան տեղի ունեցած պայթյուններից հետո քաղաքը խիստ հսկողության տակ է, եւ լարվածություն է տիրում: Պայթյուններից տուժածների ինքնությունները դեռեւս չեն պարզվել, եւ տեղեկություններ չկան` արդյո՞ք նրանց մեջ հայեր կան, թե ոչ:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Հալեպում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ուժգին պայթյունները հայաշատ եւ հայաբնակ թաղամասերում չեն եղել: Ընդհանուր առմամբ, քաղաքի վիճակը մտահոգիչ է, եւ բնակչությունը սարսափահար վիճակի մեջ է:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը