Իտալիայի հետ խաղի ժամանակ Հայաստանի ընտրանուն կերկրպագեն նաեւ արտերկրից ժամանած հայերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին հայ երկրպագուները կպատրաստվեն յուրօրինակ կերպով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայկական առաջին ճակատ» ֆան-ակումբի ղեկավար-անդամ Սերգեյ Ջանջոյանը: Քանի որ սա Մունդիալի առաջին տնային հանդիպումն է եւ այն էլ Եվրոպայի փոխչեմպիոնների հետ, ՖԱՖ-ը նախատեսել է մինչեւ խաղը կազմակերպել մեծ քայլերթ:«Իտալիայի հետ խաղը յուրահատուկ է նաեւ նրանով, որ «Հրազդան»-ը վերանորոգումից հետո կընդունի հենց աշխարհի քառակի չեմպիոններին: Նպատակ ունենք ամբողջ մարզադաշտը «ներկել» եռագույնի գույներով: Ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրից հայրենիք ժամանացած երկրպագուները` մոտ 700 ֆուտբոլասեր, խոստանում են աջակցել մեր ընտրանուն մինչեւ վերջին վայրկյանը»,- ասաց Ջանջոյանը:

Ինչպես տեղեկացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, իտալական կողմից ֆուտբոլասերների մի ստվար զանգված ներկա կլինի հանդիպմանը, սակայն երկրպագուների հստակ քանակը դեռեւս հայտնի չէ: Երեւանում «Ֆան-զոնա»-ների ստեղծման համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Երեւանի քաղաքապետարանը դեռեւս ոչինչ չունեն նախատեսած: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին` Երեւանի ժամանակով 21:00-ին, «Հրազդան» մարզադաշտում:

Հայերեն Русский

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես