Միջազգային

Նախագահ Ասադը հրամայել է 30 հազար զինծառայող ուղարկել Հալեպ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Ասադը հրամայել է 30 հազար զինծառայող ուղարկել Հալեպ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան «Դիար» թերթը տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրաման է արձակել 30 հազար զինվորներ, 20 հազար զրահապատ մեքենաներ եւ տեխնիկա տեղափոխել Հալեպ քաղաք` Թուրքիայի սահմանի մոտակայքում զինյալների դեմ պայքարելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինվորները Հալեպ պետք է տեղափոխվեն Համայից:

Թերթը տեղեկացնում է, որ քաղաքի երեք քառորդ մասում վերահսկողություն սահմանած սիրիական բանակն այժմ դժվարանում է պայքարել 18 հազարի հասնող զինյալների դեմ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպ են ուղեւորվելստորաբաժանումներԻդլեբից եւ Դեր Զորից:

Թերթը գրում է, որ բանակը նպատակադրվել է կարճ ժամանակում մաքրել բոլոր թաղամասերը զինյալներից` ավելացնելով, որ նախագահ Ասադը մեկնել է Հալեպ եւ ծանր պայքարի ականատես է եղել. քաղաքի արեւելյան մասում ընդդիմադիրներն են, իսկ արեւմտյան կողմում` կառավարական ուժերը:

Ընդդիմության ակտիվիստները տեղեկացնում են, որ 18 ամիս շարունակվող պայքարի ընթացքում զոհվել է ավելի քան 30 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում