Միջազգային

Հալեպի հայկական թաղամասերում վերջին օրերին իրավիճակը խաղաղ է

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասերում վերջին օրերին իրավիճակը խաղաղ է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում արդեն մի քանի օր է իրավիճակն ավելի հանգիստ է եւ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը, բնակիչներն աստիճանաբար վերադառնում են իրենց առօրյա կյանքին, փորձում են մաքրել եւ վերականգնել վնասված տարածքները: Ռեյիսյանը նշեց նաեւ, որ փակ շուկայի մոտակայքում զինյալների եւ կառավարական ուժերի միջեւ բախումները դեռշարունակվում են:Ինչ վերաբերում է հայաշատ Քեսաբում եւ Ղամիշլիում տիրող իրավիճակին, ապա Ռեյիսյանի խոսքով, այնտեղ իրավիճակը եւս խաղաղ է:

Արաբական լրատվամիջոցները եւս տեղեկացնում են, որ հին շուկաների շրջանում բախումները շարունակվում են, սակայն տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նախորդ շաբաթվա ընթացքում հրդեհների պատճառով շուրջ 500 խանութներ եւ առեւտրի կենտրոններ են այրվել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում