Լիբանանյան թերթի տեղեկացմամբ, Սիրիայի նախագահ Ասադն այցելել է Հալեպ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան «Դիար» թերթը հոտկեմբերի 2-ին տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը այցելել է Հալեպ քաղաք: Նախագահն այցելել է Հալեպ, քանի որ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքում շուկաներ հրդեհվելուց հետո դժվարին իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախագահ Ասադն այնտեղ մնացել է 48 ժամ:
Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ Ասադին ուղեկցել են հինգ ռազմական ուղղաթիռներ, նրա հետ Հալեպ են մեկնել նաեւ օգնականները: Թերթի տեղեկացմամբ` Ասադը մեկնել է Հալեպ, չնայած որ օգնականները նրան հորդորել են չմեկնել. Հալեպում Ասադը դժվարին պայքարի ականատես է եղել:
«Դիար» նաեւ գրել է, որ նախագահ Ասադը չի ցանկանում վերադառնալ իր նստավայր, քանի դեռ պայքարը Հալեպում եւ շրջակա գյուղերում շարունակվում է: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ մի քանի զինվորական ստորաբաժանումներ Դեր Զորից եւ Իդլեբից ժամանել են Հալեպ իրավիճակը վերահսկելու նպատակով: