Միջազգային

Հայաշատ Ղամիշլիում տեղի ունեցած պայթյունից հայեր չեն տուժել

2 րոպեի ընթերցում

Հայաշատ Ղամիշլիում տեղի ունեցած պայթյունից հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող հայաշատ Ղամիշլի քաղաքում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների եւ վիրավորների մեջ հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ պայթյունը մեծ նյութական վնասներ է պատճառել շրջակա շինություններին, այդ թվում` հայերին պատկանող բնակարաններին: Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա քաղաքում համեմատաբար հանգիստ է: Ավելի վաղ Ռեյսիսյանը տեղեկացրել էր, որ 1500 կլիոգրամ կշռող ռումբ էր պայթել քաղաքում:

Սիրիահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Լաթաքիայում եւ Քեսաբում իրավիճակը հանգիստ է:Լաթաքիայի մեր հայրենակից Ավո Գարբուշյանը տեղեկացրել է, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում իրավիճակը հանդարտ է, հալեպահայերից շատերը ժամանակավոր տեղափոխվում են այնտեղ: Հայ երեխաներից շատերը հաճախում են տեղի ազգային դպրոց:

Ամիսներ առաջ անհայտ կորած քեսաբցի Խաժակ Աբելյանի եւ Հովակ Գորթմոսյանի մասին տեղեկություններ դեռեւս չկան:Տնտեսական առումով Քեսաբը բավական ապահով է, քանի որ բերքահավաքը լավ էր եւ քեսաբցին այս տարի կկարողանա ապահով անցկացնել ձմեռը, եթե իրավիճակը կտրուկ չփոփխվի: Այնտեղ, սակայն,շարունակվում ենանտառային հրդեհները:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում