Միջազգային

Սիրիայի տարբեր շրջաններում շարունակվում է պայքարը զինյալների դեմ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի տարբեր շրջաններում շարունակվում է  պայքարը զինյալների դեմ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են համառ պայքար մղել զինված խմբավորումների դեմ: Հալեպի Մրջե թաղամասի դպրոցի մոտակայքում հայտնաբերվել են մի խումբ զինյալներ եւ մեծ կորուստներ պատճառել նրանց:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալների թաքստոց է հայտնաբերվել նաեւ Բաբ ալ Հադիդ շրջանի, Հանանու թաղամասի մշակութային կենտրոնի մոտակայքում, ոչնչացվել են նրանց զենքերով լի մեքենաները:

Հատուկ ծառայության աշխատակիցները հոկտեմբերի 1-ի առավոտյան Հոմսի Սամալիլ գյուղում բախումներ են ունեցել զինված խմբավորումների հետ, որի հետեւանքով զինյալներ են սպանվել եւ վիրավորվել:Բախումները շարունակվել են Դամասկոսի Հարասթա քաղաքի Ալ Բեյդար շրջանում, որտեղ մեծ թվով զինյալներ են ձերբակալվել: Նրանց մոտ հայտանաբերվել է թուրքական, ամերիկյան եւ իսրայելական արտադրության զենքեր: Տեղի բնակիչների հետ համագործակցության արդյունքում հայտնաբերվել են զինյալների զինապահոցները:Արյունալի պայքարը զինյալների դեմ շարունակվել է Ռակկայի Թել Աբյադ քաղաքում, որտեղ տասնյակ զինյալներ են ոչնչացվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան Դամասկոսը ցնցվել է վեց ուժգին պայթյուններից: Նշվում է 47 զոհերի մասին, որոնիցից 30-ը սպանվել են Իդլեբի շրջանում: Տեղեկությունների համաձայն` զինված ուժերը սկսել են ռմբակոծել Դարաայի մի քանի շրջաններ: Կայքը նշում է, որ նախորդ օրվա զոհերի թիվը գերազանցում է 128-ը:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում