Հրդեհ է բռնկվել Հալեպի պատմական կենտրոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ շարունակվող բախումների արդյունքում Հալեպի պատմական կենտրոնում մեծ հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, սեպտեմբերի 29-ի գիշերը հրդեհը տարածվել է նաև շրջակա բնակելի շենքների վրա: Հրդեհվել է նաեւ Մերձավոր Արեւելքում հայտնի մեծ շուկաներից մեկը:
Ավելի վաղ սեպտմեբրի 27-ին ընդդիմադիրները հայտարարել էին Հալեպը գրավելու իրենց մտադրության մասին եւ այդ նպատակով լայանածավալ գործողույթուններ սկսել:
Միաժամանակ կառավարական ուժերը հայտարարել են, որ ոչ ոքի թույլ չեն տա խանգարել բնակիչների անդորրը: Սիրիական պաշտոնական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ` զինյալները Հալեպի տարբեր թաղամասերում զգալի կորուստներ են կրում:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: