Միջազգային

Հալեպում եւ Դամասկոսում արյունալի մարտերը շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Հալեպում եւ Դամասկոսում արյունալի մարտերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին: Հալեպի Թել Զարազիր թաղամասում տեղի ունեցած բախումների հետեւանքով զինված խմբավորման 22 անդամ է սպանվել եւ ոչնչացվել նրանց պատկանող մեքենաները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումները շարունակվել են նաեւ Հալեպի Բուսթան ալ Կասր եւ Բաբ ան Նեյրաբ թաղամասերում:Քաֆր Դաիլ գյուղում հայտնաբերվել է զինյալների թաքստոցները, որտեղ մեծ թվով զինյալներ են ոչնչացվել:

Սեպտեմբերի 29-ի գիշերը զինված ուժերը մեծ վնասներ են պատճառել Լիբանանի տարածքից Թալկալլաք գյուղ ներխուժած զինված խմբավորմանը: Նրանցից շատերը սպանվել են, մյուսները փախուստի են դիմել դեպի Լիբանան:

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ սիրիական հատուկ ծառայության աշխատակիցները Դամասկոսի Ջոբար, Քաբուն եւ Բերզի շրջանները մաքրել են զինյալներից, որոնք սեպտեմեբրի 26-ին հարձակվել էին Զինված ուժերի գլխավոր շտաբի վրա:Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ կառավարական ուժերը ռմբակոծում են Հալպում կենտրոնացած զինյալների հավաքատեղիների ուղղությամբ:

Մարդու իրավունքների ՄԱԿ-ի խորհուրդը Սիրիայի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որտեղ քննադատում է Սիրիայի կառավարության կողմից ընդդիմադիրների դեմ կատարվող խախտումները: Փաստաթղթին կողմ են քվեարկել 41 երկիր, դեմ են եղել Ռուսաստանը, Չինաստանը եւ Կուբան, եւս երեք երկիր ձեռնպահ է մնացել:

«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում սեպտեմբերի 28-ին 184 մարդ է զոհվել, հիմնականում` Հալեպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում