Իտալիա-Հայաստան հանդիպման հնարավոր վայրը Նեապոլն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան հանդիպումը հնարավոր է կայանա Նեապոլ քաղաքի «Սան Պաուլու» մարզադաշտում:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Իտալացիները նախատեսել են աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներից մեկը անցկացրել Նեապոլի մարզադաշտում: Իտալիայի հավաքականն ընտրական փուլի վերջին երկու խաղերը կանցկացնի Հայաստանի եւ Չեխիայի ընտրանիների հետ: Իտալիա-Չեխիա հանդիպումը նախատեսված է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ Իտալիա-Հայաստանը` հոկտեմբերի 15-ին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի առաջին եւ երկրորդ տեղերը կիսում են Իտալիայի եւ Բուլղարիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը երեք միավորով երրորդ տեղում է: Մեկական միավոր ունեն Չեխիան եւ Դանիան, սակայն ի տարբերություն մյուս թիմերի, այդ երկու հավաքականները մեկ խաղ քիչ են անցկացրել: Մալթայի հավաքականը միավոր չունի: Մունդիալ-2014-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկանի հոկտեմբերի 12-ին` հյուրընկալելով Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին: