Միջազգային

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Ազատ բանակը»

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Ազատ բանակը»

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի «Ազատ բանակը» հայտարարել է, որ պատասխանատու է սեպտեմբերի 26-ի առավոտյան Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ara.reuters.com-ը, այս մասին տեղեկացրել են Սիրիական ազատ բանակի տեղեկատվական գրասենյակը` ավելացնելով, որ Օմայան հրապարակի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տասնյակ զոհեր կան:

Ավելի վաղ Սիրիայի տեղեկատվության նախարարը հայտնել էր, որ տեղի ունեցած երկու պայթյունները միայն նյութական վնասների պատճառ են դարձել:Նախարարը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Պաշտպանության նախարարը կամ որեւէ այլ զինվորական ղեկավար վիրավորվել են:

Րոպեներ առաջ Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն տեղեկացրեց, որ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել:

Սեպտեմբերի 26-ի առավոտյան երկու պայթյուն էր տեղի ունեցել Դամասկոսի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում