Հասարակական

Հայաստանում կանցկացվի հայ-ռուսական առաջին զբոսաշրջային գիտարշավը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կանցկացվի հայ-ռուսական առաջին զբոսաշրջային գիտարշավը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում կանցկացվի առաջին համատեղ զբոսաշրջային գիտարշավը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մամուլի ծառայությունից, արշավին կմասնակցեն Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիան եւ Տուրիզմի հայկական ինստիտուտը:

Արշավի գլխավոր նպատակներից է երիտասարդական տուրիզմի զարգացումը` հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման նպատակով:

Արշավի մասնակիցներին կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Արշավից հետո Տուրիզմի հայկական ինստիտուտում կկայանա կլոր-սեղան, որտեղ քննարկումներ կընթանան Հայաստանում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ: Անդրադարձ կկատարվի նաեւ երկու երկրների համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսության այդ կարեւոր ճյուղի զարգացման ուղղություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում