Միջազգային

Դամասկոսում երկու ուժգին պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում երկու ուժգին պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում սեպտեմբերի 26-ի առավոտյան երկու ուժգին պայթյուն է տեղի ունեցել զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտակայքում: Այս մասին հատնում է սիրիական հեռուստատեսությունը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղի ունեցած պայթյունից հրդեհ է բռնկվել Օմայան հրապարակում:

Հեռուստատեսությունը նաեւ տեղեկացրել է, որ պայթյունը կազմակերպվել է զինյալների կողմից, որոնք պայքարում են նախագահ Ասադի իշխանության տապալման համար:Զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:

Նմանատիպ պայթյուն տեղի էր ունեցել նաեւ սեպտեմբերի 25-ին, որի հետեւանքով 7 մարդ թեթեւ մարմնական վնասվածք էր ստացել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում