Միջազգային

Հալեպում գործազուրկների թիվը մեծանում է. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

Հալեպում գործազուրկների թիվը մեծանում է. Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի մի շարք թաղամասերում սեպտմեբերի 25-ին կրկին կրակոցները եւ բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ կառավարական ուժերը փորձում են hետ մղել ընդդիմադիրներին:«Հայաշատ Նոր գյուղի շրջանում նյութական մեծ վնասներ են կրել հայապատկան տարբեր շինություններ եւ հաստատություններ, սակայն, բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել»,- տեղեկացրեց Ռեյիսյանը:

Նրա խոսքով` հայկական դպրոցները շարունակում են փակ մնալ, թեպետ դպրոցների տնօրենները եւ ուսուցիչներն արդեն կազմակերպչական աշխատանքներ են տանում: Միայն ավարտական դասարանների համար, որոնք պատրաստվում են ընդունվել բուհեր, առավել ապահով վայրերում դասընթացներ են կազմակերպվում: Ռեյիսյանը հուսով է, որ անակնկալ դեպքեր չգրանցվելու դեպքում, հավանաբար հոկտեմբերի սկզբին հայկական դպրոցները կբացվեն:

Մամլո քարտուղարը նաեւ նշեց, որ աստիճանաբար առավել ապահով վայրեր տեղափոխված տղամարդկանիցից ոմանք վերադառնում են իրենց կացարանները, սակայն, բնակչությունն, ընդհանուր առմամբ, դեռեւս չի վերադարձել:Անդրադառնալով Հալեպի ընդհանուր իրավիճակին, Ռեյիսյանը նշեց, որ տնտեսական ծանր իրավիճակ է. շատ հաստատություններ փակվել են եւ գործազուրկների թիվը գնալով մեծանում է:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում