Հայաստանի պատանի ֆուտբոլիստները ոչ-ոքի են խաղացել Ղրղզստանի ընտրանու հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել էր Թուրքմենստան, որտեղ սեպտեմբերի 20-ին մեկնարկել է «Թուրքմենստանի նախագահի գավաթ» 18-րդ ավանդական մրցաշարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից` Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականն ընգրկվել է Ա խմբում և սեպտեմբերի 20-ին անցկացրել է առաջին հանդիպումը: Մեր մրցակիցն էր Ղրղզստանի ընտրանին: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 3:3 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆայել Դարբինյանը և Հովհաննես Փանոսյանը (2 գոլ):
Հաջորդ հանդիպումը խմբում Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը անցկացնելու է սեպտեմբերի 21-ին Ղազախստանի թիմի հետ: Հանդիպման սկիզբը` ժամը 16:00-ին: