Միջազգային

Սիրիայի զինված ուժերը Հալեպում մեծաթիվ աֆղան զինյալներ են ոչնչացրել

2 րոպեի ընթերցում

Սիրիայի զինված ուժերը Հալեպում մեծաթիվ աֆղան զինյալներ են ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերըզինյալների դեմ պայքարի ժամանակ ավելի քան հարյուր աֆղան զինյալներ են ոչնչացրել: Աֆղան գրոհայինները թաքնված են եղելՀալեպի Բուսթան Կասր թաղամասում գտնվող արաբական դպրոցի մոտակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Հալեպ քաղաքում եւ շրջակա տարածքներումզինված ուժերը 15 տարբեր զենքերով լի մեքենաներ են ոչնչացրել:Պայքարը զինյալների դեմ շարունակվել է Հալեպի Հանանու, Մայսալուն թաղամասերում եւ մոտակա գյուղերում, որտեղ մեծ թվով զինյալներ են ոչնչացվել, առգրավվել են նրանց զենքերը:

Դամասկոսի մոտակայքում գտնվող Կուդսիա գյուղում երկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով խաղաղ քաղաքացիներ են վիրավորվել: Դամասկոսի Զաբադանի շրջանում հատուկ ծառայության աշխատակիցների հետ պայքարում զինված խմբավորումը մեծ կորուստներ է կրել:Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ռազմական ուղղաթիռ է ընկել Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա գյուղի հարավ արեւելքում:

«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ Հալեպի Սալահ ադ Դին թաղմասում Սիրիայի ազատ բանակը պայքար է մղել սիրիական բանակի դեմ` փորձելով վերահսկողություն հաստատել այնտեղ: Կայքը նաեւ տեղեկացրել է, որ սեպտմբերի 19-ին 161 մարդ է զոհվել Սիրիայի տարածքում, որոնցից 30-ը եղել են ներկայիս համակարգի կողմնակիցները:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում