Միջազգային

Սիրիական ազատ բանակը նահանջել է Դամասկոսի հարավային թաղամասերից

1 րոպեի ընթերցում

Սիրիական ազատ բանակը նահանջել է Դամասկոսի հարավային թաղամասերից

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ազատ բանակը նահանջել է Դամասկոսի հարավային թաղամասերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arabic.rt.com, մի քանի օր տեւած արյունալի բախումներից հետո զինյալները նահանջել են Հաջր Ասուադ, Կադմ, ալ Աասալի թաղամասերից:Կայքը նաեւ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Հալեպ քաղաքի Հանանու, աշ Շաար, Սախուր, Մասքին ալ Ֆիրդուս շրջանները ռմբակոծության են ենթարկվել կառավարական ուժերի կողմից: Սիրիական ազատ բանակը հարձակում է գործել Հալեպի Մայսալուն թաղամասի վրա, ինպես նաեւ թաղամասում կենտրոնացած զինված ուժերի վրա, որտեղ բախումները շարունակվել են ավելի քան երեք ժամ:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն իր հերթին տեղեկացրել է, որ սիրիական զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների հետեւանքով տասնյակ զինյալներ են ոչնչացվել:

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ արյունալի բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ շարունակվում են Թուրքիայի սահմանակից Թել Աբիդի շրջանում վերահսկողություն սահմանելու համար:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում