Միջազգային

Հալեպի եւ Դամասկոսի շրջաններում զինյալները լուրջ կորուստներ են կրել

3 րոպեի ընթերցում

Հալեպի եւ Դամասկոսի շրջաններում զինյալները լուրջ կորուստներ են կրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը սեպտեմբերի 19-ին տասնյակ զինյալներ են ոչնչացրել Հալեպի Մայսալուն թաղամասում: Բախումները զինյալների հետ շարունակվել են Հալեպի այլ թաղմասերում եւս` մեծ վնասներ պատճառելով զինված խմբավորումներին: Կանխվել է Լիբանանի տարածքից զինյալների նեխուժումը Սիրիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպ-Դամասկոս ճանապարհին Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները ոչնչացրել են զինված խմբավորման չորս անդամների:Բախումները զինյալների հետ շարունակվել են նաեւ Կուստուլ Հարամի մզկիթի մոտակայքում, որտեղ սպանվել են մեծ թվով զինյալներ, ոչնչացվել են նրանց մեքենաները եւ զենքերը: Հալեպի Սախուր թաղամասի բանջարեղենի շուկայի մոտակայքում, ինչպես նաեւ Բուսթան ալ Կասր թաղամասում տասնյակ զինյալներ են ոչնչացվել:Ջադիդե թաղամասում զինյալներն ականապատել են հինգհարկանի բնակելի շինություն եւ պայթեցրել, որի հետեւանքով երկու զինծառայող է զոհվել:

Հալեպի մոտակա գյուղերում եւս բախումներ են տեղի ունեցել: Հրեյտան գյուղի ալ Ֆարաբի հիվանդանոցում հայտնաբերվել եւ ոչնչացվել է զինյալների զինապահոցը եւ մեծ քանակությամբ դեղահաբեր: Յոթ ավտոմեքենա է ոչնչացվել Կաբթան ալ Ջաբալ գյուղում: Նմանատի դեպք է գրանցվել նաեւ Մաարստի գյուղում:

Զինված խամբավորումների դեմ պայքարն ընթացել է նաեւ Դամասկոսի գյուղերում: Հաջր ալ Ասուադի շրջանի գերեզմանատան մոտակայքում զինյալներ են ոչնչացվել: Զինված ուժերը զինյալներից մաքրել են Հաջր Ասուադի Կունեյտրա փողոցը եւ շրջակա տարածքները:Մի շարք բախումներ են գրանցվել Հոմսի, Համայի, Դարաայի շրաջններում, որտեղ ընդհանուր առմամբ, զինված ուժերը հաջողություններ են գրանցել` ոչնչացնելով զինված խմբավորումներ:

«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանությանը ուշադրություն դարձնել Հալեպի եւ Դամասկոսի շրջաններում տեղի ունեցող բախումներին` նշելով, որ կառավարական ուժերը հարձակումներ են իրականացնում քաղաքացիների բնակարանների վրա: Կազմակերպության տեղեկությունների համաձայն` Սիրիայի տարբեր շրջաններում սեպտեմբերի 18-ին 136 մարդ է զոհվել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում