Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 12-ին Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Վատիկանում Պապի հետ հանդիպումը եղել է մասնավոր և մանրամասներ հնարավոր չէ փոխանցել»,-հավելեց նա:

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Վենետիկ է մեկնել սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի Նիս քաղաք կատարած հովվապետական այցից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում