Ֆուտբոլ

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Թուրքմենստան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Թուրքմենստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը սեպտեմբերի 18-ին մեկնել է Թուրքմենստան, որտեղ սեպտեմբերի 20-29-ը տեղի կունենա «Թուրքմենստանի նախագահի գավաթ» 18-րդ ավանդական մրցաշարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, մրցաշարը կանցկացվի հետևյալ մրցակարգով: Ինը թիմ բաժանվել են երկու խմբի: Խմբային մրցաշարի ավարտից հետո խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ և օլիմպիական մրցակարգով կորոշեն մրցաշարի հաղթողին: Իսկ երկու խմբերում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները կխաղան միմյանց հետ:

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվել է Ա խմբում, որտեղ կմրցի Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հավաքականների հետ: Բ խմբում կպայքարեն Ուկրաինան, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Բելառուսը:

Հանդիպումները կկայանան «Աշխաբաթ» և «Կոպետդաղ» մարզադաշտերում: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակակիրը՝ 10 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տեղը զբաղեցրած թիմը՝ 5 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Սուրեն Ալոյան` «Բանանց»

Դավիթ Ազատյան` «Միկա»

Պաշտպաններ

Հակոբ Համբարձումյան` «Բանանց»

Սամվել Իգիթյան` «Բանանց»

Խաչատուր Թոփալյան` «Միկա»

Միքայել Ալեքսանյան` «Փյունիկ»

Վահագն Հայրապետյան` «Փյունիկ»

Ստեփան Հարությունյան` «Բանանց»

Կիսապաշտպաններ

Սամվել Խաչիկյան` «Փյունիկ»

Հովհաննես Իլանգյոզյան` «Բանանց»

Հովհաննես Փանոսյան` «Բանանց»

Հայկ Գալստյան` «Միկա»

Վլադիմիր Բաբայան` «Իմպուլս»

Էդգար Բարսեղյան` «Իմպուլս»

Գառնիկ Հովակիմյան` «Բանանց»

Հարձակվողներ

Տիգրան Ղազարյան` «Բանանց»

Ռաֆայել Դարբինյան` «Բանանց»

Հովհաննես Պողոսյան` «Փյունիկ»

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի խաղացանկն այսպիսին է.

20.09 Հայաստան-Ղրղզստան` 16:00 (Երևանի ժամանակով)

21.09 Ղազախստան – Հայաստան` 16:00

22.09 Հայաստան-Թուրքմենստան` 19:00

24.09 Ռուսաստան-Հայաստան` 16:00

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում