Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանդարտ է. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ շրջաններում այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ սիրիական բանակն իր դիրքերը հաստատել է հայաշատ թաղամասերում:

Ռեյիսյանի խոսքով` վերջին բախումների հետեւանքով բնակելի շինություններ եւ տարբեր հաստատություններ բավական վնասներ են կրել, սակայն, բարեբախտաբար, մարդկային վնասները քիչ են. վիրավորվածների թվում նաեւ հայեր կան, որոնց առողջական վիճակը կայուն է:

«Նոր գյուղի շրջանում թեպետ համեմատաբար հանգիստ է, սակայն իր բնականոն կյանքին չի վերադարձել, բնակիչների մեծամասնությունը, որն ավելի ապահով թաղամասեր էր տեղափոխվել, դեռ չի վերադարձել: Հուսանք առանց հետագա բարդության իրավիճակը կբարելավվի, եւ առաջիկա օրերին մարդիկ կվերադառնան իրենց բնակարանները»,- նշեց մամլո խոսնակը:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Սուլեյմանիա, Ազիզիա եւ Սիյահի թաղամասերում երթեւերկությունը փոքր-ինչ կարգավորված է, արդեն մարդկանց անցուդարձ է նկատվում եւ որոշ առեւտրական կենտրոններ վերաբացվել են:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

Հայերեն English

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների