Միջազգային

Հալեպում դիպուկահարի գնդակից կրկին հայ երիտասարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում դիպուկահարի գնդակից կրկին հայ երիտասարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նոր գյուղի շրջանում բախումների հետեւանքով կրկին հայ երիտասրարդ է զոհվել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչը` ավելացնելով, որ երիտասարդի անունը Կոկո Ղազարյան է, ով զոհվել է դիպուկահարի արձակած գնդակից:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 14-ին Հալեպի օդանավակայի ճանապարհին չորս հայ զոհերի մասին հրապարակված տեղեկությանը, ապա այն դեռ չի հաստատվել:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Նոր գյուղի շրջանում տեղի ունեցած բախումների հետեւանքով տասնյակ զինյալներ են զոհվել, նրանց թվում են նաեւ լիբիացի դիպուկահարներ: Զինյալները մեծ կորուստներ են կրել նաեւ Բուսթան բաշա թաղամասում, որտեղ հայտնաբերվել են զինյալների թաքստոցները:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Թելեֆոն Հաուայեի շրջանը հանգիստ է, երթեւեկությունը լավ է, խանութները բաց են:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում