Հալեպի Նոր Գյուղում կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները նախապատրաստվում են լուրջ մարտերի. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Նոր գյուղ շրջանում այս պահին իրավիճակը հանգիստ է եւ բախումներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները նախապատրաստվում են լուրջ մարտերի: Իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լարվում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ զինված ուժերը շարունակում են Հալեպի թաղամասերը մաքրել զինված խմբավորումներից` մեծ վնասներ հասցնելով նրանց: Տասնյակ զինյալներ են ոչնչացվել Հալեպի Բուսթան ալ Կասր, Սուաիկա թաղամասերում:

Բրիտանական The Telegraph թերթը սեպտեմբերի 13-ի մի հրապարակմամբլուր էր տարածել, թե հալեպահայերը եւ քրիստոնյաները զենք են վերցրել եւ կռվում են Սիրիայի Ազատ բանակի դեմ: Այս առիթով Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Հայությունը դեմ է եղբայրասպան կռիվներին եւ չի մասնակցում դրանց: Մեր մտահոգությունը մեր ընտանիքների եւ հաստատությունների անվտանգությունն է: Որեւէ այլ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց մամլո խոսնակը: Ավելի վաղ Ռեյիսյանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի կառավարությունը կոչ է արել Նոր Գյուղի բնակիչներին լքել իրենց կացարանները:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում