Ֆուտբոլ

Բուլղարական սպորտի ներկայացուցիչները անդրադարձել են Հայաստանի հետ խաղին

2 րոպեի ընթերցում

Բուլղարական սպորտի ներկայացուցիչները անդրադարձել են Հայաստանի հետ խաղին

ԵՐԵՎԱն, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիա-Հայաստան խաղից հետո բուլղարական սպորտի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր ընտրանու ցուցադրած խաղին:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sportal.bg կայքը, Բուլղարիայի սպորտի նախարար Սվիլեն Նեյկովի կարծիքով` Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին անհարմար մրցակից էր: «Այս հաղթանակը կարեւոր էր, քանի որ Հայաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ»,-ասել է նախարարը:

Ի տարբերություն սպորտի նախարարի, շատ կոպիտ է արտահայտվել Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Բորիսլավ Միխայելովը սեպտեմբերի 11-ի հանդիպումը Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ բնութագրել որպես «խուլիգանական» խաղ: «Գլխավորը երեք միավոր վաստակելն էր: Ինձ համար երազանքի պես էր մեր հավաքականի նման վստահ խաղը»,- շեշտել է Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Իվելին Պոպովը, մեկնաբանելով Հայաստանի հետ հանդիպումը, վստահեցրել է, որ իր թիմը վստահ էր հաղթանակի մեջ: «Գոլային պահը լավը չէր, բայց թիմակիցս ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվեց: Հուսամ այսպես կշարունակենք»,- ասել է Պոպովը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում Բուլղարիայի հավաքականը նվազագույն 1-0 հաշվով առավելության հասավ Հայաստանի ընտրանու նկատմամբ: Հանդիպման վերջնամասն անցավ նյարդադային պայքարում: Հայաստանի հավաքականի անդամներ Մարկոս Պիզելին եւ Գեւորգ Ղազարյանն արժանացան կարմիր քարտերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում