Ֆուտբոլ

Բուլղարիա-Հայաստան` 1-0. ավարտվեց առաջին խաղակեսը

1 րոպեի ընթերցում

Բուլղարիա-Հայաստան` 1-0. ավարտվեց առաջին խաղակեսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրականի փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, թիմերը հանդիպման մեկնարկային րոպեներին սկսեցին կառուցողական ֆուտբոլ խաղալ: Բուլղարացիները ցանկացան խաղալ առաջին համարով եւ նետվեցին գրոհի: Դաշտի տերերից հետ չմնալով` Հայաստանի հավաքականը ևս անընդհատ փնտրում էր դեպի բուլղարների դարպասը տանող ուղին:

Հանդիպումը հետզհետե ավելի լարված ընթացք էր ստանում: Հանդիպման միջնամասում մեր տղաները փորձում էին ղեկն իրենց ձեռքը վերցնել: Սակայն գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` «դու չես խփում, քեզ են խփում»: Բուլղարներն ստացան արագ հակագրոհի իրավունք եւ առաջին խաղակեսի վերջին րոպեին Ստանիսլավ Մանոլեւն առաջ մղեց իր թիմին: Թիմերը հանգստի գնացին 1-0 հաշվով` հօգուտ Բուլղարիայի հավաքականի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում