Բուլղարիայի հետ խաղում Հայաստանի ընտրանու մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 11-ին Բուլղարիայի հետկայանալիքմրցավեճում ևս պայքարելու է հաղթանակի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Gol.bl կայքը, այս մասին Սոֆիայում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Յուրաքանչյուր խաղում մենք ձգտում ենք հաղթանակի հասնել: Վաղն էլ այդպես կլինի: Անշուշտ դիտել եմ Բուլղարիա-Իտալիա հանդիպումը և կարող եմ ասել, որ Բուլղարիան այժմ ավելի ագրեսիվ է խաղում, բարձր մակարդակի ու ապագայի թիմ է»-,- ասել է Մինասյանը: ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչը նշել է, որ մեր թիմի կազմում Մալթայի հետ խաղի համեմատ կլինեն փոփոխություններ. ապաքինվել է եզրային կիսապաշտպան Գևրոգ Ղազարյանը, իսկ դարպասն ամենայն հավանականությամբ կպաշտպանի Ռոման Բերեզովսկին, ում որակազրկման ժամկետն արդեն ավարտվել է:
Մինասյանը հույս է հայտնել, որ մեր թիմն արդեն վերականգնվել է Մալթայի հետ դժվարին հանդիպումից հետո: Նրա խոսքով` իր թիմի նպատակն է յուրաքանչյուր խաղում ավելի լավ խաղ ցուցադրելն ու հաղթելը:
Ներկայում ՀՀ ընտրանին մարզում է անցկացնում Սոֆիայի Լևսկի մարզադաշտում: