Սպորտ

Ամենամեծ շնորհակալությունն այն կլինի, երբ դառնաս աշխարհի չեմպիոն. Սերժ Սարգսյանը` Լեւոն Արոնյանին

1 րոպեի ընթերցում

Ամենամեծ շնորհակալությունն այն կլինի, երբ դառնաս աշխարհի չեմպիոն. Սերժ Սարգսյանը` Լեւոն Արոնյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհնար է բառերով նկարագրել, թե ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի փոխանցած ջերմությունը բոլորիս համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ նախագահի նստավայրում հրավիրված ընդունելության ընթացքում հայտարարեց օլիմպիական չեմպիոն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: «Ջերմություն ենք մենք ստանում ամբողջ հայ ժողովրդից, յուրաքանչյուր մարդուց: Ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ ազդեցություն է դա ունենում մեզ վրա»,- ասաց նա` շնորհակալություն հայտնելով նաեւ ՀՀ Նախագահին` ցուցաբերած աջակցության համար:

Ի պատասխան այս խոսքերի` ՀՀ նախագահը նշեց. «Մարդ ինչքան համեստ պետք է լինի, որ այպիսի պահերին ուրիշին շնորհակալություն հայտնի: Ամենամեծ շնորհակալությունն այն կլինի, երբ դառնաս աշխարհի չեմպիոն»,- ասաց Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում