Ֆուտբոլ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը զրկվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը զրկվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը չկարողացավ հաղթանակ տանել Մոնտենեգրոյի ընտրանու նկտամամբ և դուրս գալ Եվրոպայի 2013 թվականի առաջնության փլեյ-օֆ փուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Պոդգորիցայում տեղի ունեցած խաղում Հայաստանի և Մոնտենեգրոյի ընտրանիները բաժանվեցին գոլազուրկ խաղաղությամբ: Ողջ հանդիպումն անցավ հավասար պայքարում. կարող էին աչքի ընկնել և մեր թիմի, և մրցակցի ֆուտբոլիստները: Պետք է ընդգծել, որ Հայաստանի ընտրանու կազմում իրեն գերազանց դրսևորեց դարպասապահ Գոռ Էլյազյանը:

Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը մեր խմբում 15 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը:

Փլեյ-օֆ փուլ դուրս գալու հնարավորություն է տրվում բոլոր 8 խմբերում երկրորդ տեղ գրաված լավագույն 4 թիմերին:

Եթե մեր թիմը կարողանար առավելության հասնել Մոնտենեգրոյի նկատմամբ, ապա պատմության մեջ առաջին անգամ հայ երիտասարդ ֆուտբոլիստները կկարողանային մրցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար: Ի դեպ, Երևանում կայացած խաղում մեր թիմը 4:1 հաշվով ջախջախել էր Մոնտենեգրոյին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում