Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մասնակցել է UEFA MEDIA DAY-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը` Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում, սեպտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի և առանձին ֆուտբոլիստների տեսա եւ լուսանկարահանմանը` UEFA Media Day ծրագրի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, նկարահանումները տեղի են ունեցել Մալթայում, որտեղ սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումը`Մալթայի ազգային հավաքականի հետ:


ՈՒԵՖԱ-ի մասնագետների խումբը ներկա է գտնվել և նկարահանել է Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որը, ի դեպ, կրում էր վերականգնողական բնույթ ևհիմնական կազմում նախօրեինհանդես եկած ֆուտբոլիստներին հանգիստ էր տրվել:


Այնուհետ տեղի է ունեցել հարցազրույցների շարք` Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի և Հենրիխ Մխիթարյանի հետ:
Նյութերը տեղադրվելու են ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում (www.uefa.com), Champions ամսագրում, UEFA Training Ground ծրագրում և ցուցադրվելու են UEFA Champions League official TV show ծրագրում:

