Ֆուտբոլ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն սկսեց գլխավորել Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բ խումբը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն սկսեց գլխավորել Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բ խումբը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական Բ խմբում Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Բուլղարիայի և Իտալիայի ընտրանիները Սոֆիայում ոչ ոքի ավարտեցին իրենց մրցավեճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հանդիպման հաշիվը նախ բացել են բուլղարացիները` Ստանիսլավ Մանոլևի շնորհիվ: Այնուհետև իտալացիները Պաբլո Օսվալդոյի դուբլի շնորհիվ կարողացել են առաջ անցնել հաշվի մեջ: Բուլղարիայի ընտրանուն պարտությունից փրկել է Գեորգի Միլանովը:

Մեր խմբում առաջին տուրում սեպտեմբերի 8-ին կկայանա ևս մեկ հանդիպում` միմյանց հետ կմրցեն Դանիայի և Չեխիայի ընտրանիները:

Այսպիսով, ընտրական Բ խմբում Հայաստանի հավաքականը Մալթայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայաստանն ունի երեք, Բուլղարիան և Իտալիան` մեկական միավոր:

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ընտրանին երկրորդ տուրում կհյուրընկալվի Բուլղարիայի հավաքականին: Հանդիպումը կկայանա Սոֆիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում